«Կոմերսանտ»-ը գրում է, որ ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաօդային-տիեզերական ուժերի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Սերգեյ Յագոլնիկովը: Նա մեղադրվում է խարդախությամբ 14 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ. ֆինանսական տարբեր մեքենայությունների միջոցով գումարներ են դուրս գրվել կեղծ աշխատողների անուններով:
«Կոմերսանտ»-ը նշում է, որ ձերբակալված Յագոլնիկովը իր ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է: