Մատչելիության հղումներ

Հնդկաստանի ու Պակիստանի միջև առճակատումը չի դադարում


Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի շրջանում շարունակում են մահաբեր հրետակոծությունը՝ մեղադրելով մեկը մյուսին։

Հնդկաստանի ոստիկանությունը մարտի 2-ին հայտնել է, որ պակիստանյան կողմի հրետակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել և նրանց մայրը:

Պակիստանի կառավարության պաշտոնյա Ումար Ազամը այսօր ասել է, թե հնդկական կողմի անկանոն կրակի հետևանքով մեկ տղա է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Երկու կողմերը պնդում են, որ իրենք պատասխան հարվածներ են հասցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG