Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Պետք է պատրաստ լինել, որ Ռուսաստանը կտեղակայի նոր հրթիռներ»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտնբերգը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Սոֆիա, 1 մարտի, 2019թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտնբերգը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Սոֆիա, 1 մարտի, 2019թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ արևմտյան դաշինքը պետք է պատրաստ լինի գործել այն դեպքում, եթե Ռուսաստանը մերժի փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի դրույթները հարգելու պահանջը:

Ստոլտենբերգի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, հաշվի առնելով, որ այդ պայմանագիրրն այլևս ուժի մեջ չի լինի, և Ռուսաստանը կտեղակայի նոր հրթիռներ:

Այդ մասին Ստոլտենբերգը Սոֆիայում ասել է «Ազատություն» ռադիոկայանի բուլղարական ծառայության թղթակցին:

Բուլղարիան այսօր նշում է ՆԱՏՕ-ին անդամակցելու 15-ամյակը: Յենս Ստոլտենբերգն այսօր Սոֆիայում բանակցել է Բուլղարիիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG