Մատչելիության հղումներ

Սոմալիում ահաբեկչության զոհ է դարձել 29 մարդ


Ահաբեկիչները ռումբ են պայթեցրել Maka Al-Mukarama հյուրանոցում, Մոգադիշու, 28 փետրվարի, 2019թ.

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում մահապարտ ահաբեկիչը Maka Al-Mukarama հյուրանոցում ռումբ է պայթեցրել, զոհվել է առնվազն 29 մարդ, վիրավորվել է ավելի քան 80 մարդ:

Սոմալիի անվտանգության կառույցների համոզմամբ, ահաբեկչական գործողությունն իրականացրել է «Ալ Շաբաբ» զինված խմբավորումը:

Սոմալիում 1991 թվականից ի վեր քաոսային վիճակ է: Ահաբեկչական գրոհների մեծ մասը կազմակերպում է «Ալ Ղայդայի» հետ առնչություն ունեցող Ալ-Շաբաբ մահմեդական շարժումը, որի նպատակն է տապալել Արևմուտքի աջակցությունը վայելող կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG