Մատչելիության հղումներ

Պեկինը ողջունում է ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունները


Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Լու Կան, արխիվ
Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Լու Կան, արխիվ

Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ թեպետ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումն էական արդյունք չի տվել, կողմերն արժանի են դրվատանքի խաղաղության ամրապնդման ջանքեր գործադրելու համար:

«Թշնամանքից մինչև ձեռքսեղմում՝ դա է ճիշտ ուղին», - ասվում է Չինաստանի պետական ռադիոյի տարածած հաղորդագրությունում:

Այսօր Հանոյի բանակցություններին է անդրադարձել նաև Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Լու Կանը:

«Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան ցուցաբերել են բանակցությունները շարունակելու ցանկություն, Չինաստանը դա ողջունում է», - ասել է խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG