Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը փնտրում է Ուսամա Բին Լադենի որդուն


Համզա Բին Լադեն, արխիվ
Համզա Բին Լադեն, արխիվ

ԱՄՆ-ը մինչև 1 միլիոն դոլար է առաջարկում «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա Բին Լադենի որդու՝ Համզա Բին Լադենին «հայտնաբերելու կամ գտնվելու վայրը մատնանշելու համար»:

«Համզա Բին Լադենը «Ալ-Ղաիդա»-ի մահացած առաջնորդ Ուսամա Բին Լադենի որդին է և «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ է դառնում», - ասված է Պետքարտուղարության երեկվա հայտարարությունում:

«Նա ձայնագրված և տեսագրված ուղերձներ է հրապարակել համացանցում՝ կոչ անելով իր հետևորդներին հարձակումներ սկսել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վրա։ Նա սպառնացել է հարձակվել ԱՄՆ-ի վրա և վրեժխնդիր լինել 2011 թվականի մայիսին Միացյալ Նահանգների զինվորականների կողմից իր հոր սպանության համար», - հաղորդում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG