Մատչելիության հղումներ

Պակիստանը պատրաստ է ազատ արձակել գերեվարված հնդիկ օդաչուին


Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ելույթ է ունենում աջակիցների հավաքում, արխիվ
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ելույթ է ունենում աջակիցների հավաքում, արխիվ

Պակիստանի վարչապետ Իմրան Խանն ասել է, որ Իսլամաբադն ազատ կարձակի հնդիկ օդաչուին, որին գերեվարել է փետրվարի 27-ին հնդկական մարտական ինքնաթիռը վայր գցելուց հետո:

Երեկ ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, Խանն ասել է, որ հնդիկ օդաչուին մարտի 1-ին ազատ կարձակեն որպես «բարի կամքի դրսևորում»:

Մինչդեռ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, առաջին անգամ անդրադառնալով երկու երկրների միջև ի հայտ եկած նոր լարվածությանը, Նյու Դելիում ասել է, թե «ժողովուրդը պետք է ամուր կանգնի և միավորվի, քանի որ թշնամին ցանկանում է ապակայունացնել Հնդկաստանը»:

«Մեր ամբողջ երկիրը միասնական է և սատարում է մեր զինվորներին: Ամբողջ աշխարհն է մեզ հետևում, Հնդկաստանը հավատում է իր բանակին, Հնդկաստանը պատրաստ է մեկ մարդու պես կռվել և հաղթել», - հայտարարել է Մոդին:

Երկու երկրները պնդում են, թե թշնամու օդանավեր են վայր գցել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը միջնորդում է և փորձում է նպաստել ճգնաժամի կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG