Մատչելիության հղումներ

Կարմրուկի աննախադեպ տարածում Ուկրաինայում


Բժիշկը հետազոտում է քաղաքացում կարմրուկի դեմ պատվաստումից առաջ, Լվով, Ուկրաինա, փետրվար, 2019թ.

Ուկրաինայում արձանագրվել է 2018 թվականին աշխարհում կարմրուկի դեպքերի ամենամեծ աճը:

ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ, ի շարս այլ հանգամանքների՝ բացասական դեր է կատարել պատվաստումների դեմ հանրային շարժումը, որն ազդեցություն է ապահովել Ուկրաինայի որոշ շրջաններում և ակտիվություն է դրսևորում հատկապես սոցիալական ցանցերում:

ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ պատվաստումների դեմ շարժումը կարող է ամբողջությամբ վերացնել տասնամյակների ընթացքում բժիշկների կատարած աշխատանքի շնորհիվ ձեռք բերված նվաճումը, քանի որ կարմրուկը հեշտությամբ կանխվող հիվանդություն է, որը, սակայն, չբուժելու դեպքում կարող է մահացու լինել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անցյալ տարի Ուկրաինայում կարմրուկով հիվանդացել է ավելի քան 35 հազար մարդ, ինչն աննախադեպ աճ է 2017-ին գրանցված 5 հազար դեպքերի համեմատությամբ:

Երկրորդ տեղում կարմրուկով հիվանդացության աճի առումով Սերբիան է: Կարմրուկի դեպքեր են արձանագրվել նաև նախկինում այդ հիվանդությունը հաղթահարած երկրներ համարվող Մոլդովայում, Չեռնոգորիայում և Ուզբեկստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG