Մատչելիության հղումներ

Որոշ ավտոճանապարհների ձյուն և գետնաբուք է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 20-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի,
Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Գավառի, Աշոցքի, Սևանի ավտոճանապարհներին, Քեթիի լեռնանցքում, Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներում գետնաբուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG