Մատչելիության հղումներ

Չեմ բացառում, որ կմասնակցեմ «Մարտի 1»-ի տարելիցին նվիրված երթին․ Օսիպյան


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբկացության հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարց․ - Մարտի 1-ի քաղաքացիական երթին ոստիկանությունը մասնակցություն ունենալո՞ւ է:

Պատասխան․ - Իհարկե: Մենք դա դիտարկում ենք որպես հավաք, և ոստիկանությունը ցանկացած հավաքի և երթի ընթացքում ապահովում է հասարակական անվտանգությունը:

Հարց․ - Բացի հասարակական կարգի ապահովումը, ոստիկանության մյուս ստորաբաժանումները կմասնակցե՞ն այս երթին որպես քաղաքացիներ:

Պատասխան․ - Դա յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ոստիկանի գործն է: Բայց որ իմ կողմից հանձնարարական լինի, որ գան, մասնակցեն՝ ոչ: Մնացած մասով մենք ծառայությունը կկազմակերպենք:

Հարց․- «Սասնա ծռերի» ղեկավար անդամները կրկին պնդում են խմբի երկու կալանավորված անդամներին ազատ արձակելու հարցով: Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ համբերության բաժակը լցվել է: Ասում են, հնարավոր է լինեն բողոքի ակցիաներ: Դուք պնդելո՞ւ եք Ձեր տեսակետը:

Պատասխան․ - Ես մեկ անգամ պնդել եմ և դա ենթակա չի փոփոխման․․․ Ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակներում և ոստիկանությունը Հայաստանի Հանրապետւթյունում տիրապետում է․․․ դա չի նշանակում, որ մի քանի հոգի փողոց են փակում, ոստիկանությունը չի կարող միանգամից, անմիջապես բացել այդ փողոցը: Մենք կարող ենք հաշված րոպեների ընթացքում այդ ամենը բացել, վերականգնել երթևեկությունը: Վստահեցնում եմ ձեզ՝ ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի պարագայում, այլ ցանկացած քաղաքացու պարագայում որևէ մեկը Հայաստան Հանրապետությունում կարգ խախտի, կարժանանա ոստիկանության՝ օրենքի սահմաններում գնահատականին:

Հարց․ - Ինչ-որ ինֆորմացիա ունեք, որ․․․

Պատասխան․ - Ոստիկանությունը ունի շատ-շատ ինֆորմացիաներ, օրենքի սահմաններում են ձեռք բերված այդ ինֆորմացիաները, բայց հրապարակման ենթակա չէ: Մենք տիրապետում ենք․․․ Որևէ մեկը կարգ խախտի, էլ չեմ ասում փորձի Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի, կարժանանան օրենքի սահմաններում համապատասխան կոշտ գնահատականի:

Հարց․ - Կա՞ տեղեկություն Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու ժամկետների մասին:

Պատասխան․ - Դա արդեն ոստիկանության գործառույթներից չի կախված: Այս հարցում ինչ հնարավոր է, ոստիկանությունն արել է:

Հարց․ - Դուք բացառո՞ւմ եք, որ Նարեկ Սարգսյանը չարտահանձվի Հայաստան:

Պատասխան․ - Չեմ կարող ասել: Դա ոստիկանությունից կախված չի, դրա համար չեմ կարող ասել:

Հարց․ - Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի վերաբերյալ: Այսպիսի տեսակետ հնչեց՝ ինչո՞ւ իրավապահ մարմինները ժամանակին գործի չանցան, և Արամ Հարությունյանը փախուստի մեջ: Առհասարակ այդ գործը ո՞ր փուլում է գտնվում:

Պատասխան․ - Ոստիկանությունն այդ գործին մասնակից է դառել այն ժամանակ, երբ որ անհրաժեշտ է եղել, որ ոստիկանությունը մասնակցի: Օպերատիվ-փնտրողական աշխատանքներ են իրականացվում, ես չէի ցանկանայի բարձրաձայնել:

Հարց․ - Ասֆալտին փռելու գործընթացը ո՞ր փուլում է:

Պատասխան․ - Դա էնպես չի, որ մենք քնում-արթնանում ենք, որ ասֆալտին փռելու մասին ենք մտածում: Դա էնպիսի գործընթաց ա, որ եղել ա, կա և լինելու ա՝ ելնելով տվյալ իրավիճակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG