Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի դատարանը Աթամբաևին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել երեք նախկին պաշտոնյաների


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև, արխիվ

Ղրղըզստանի դատարանը պարտավորեցրել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 1400-ական դոլարի փոխհատուցում վճարել երեք նախկին պաշտոնյաների՝ նրանց «բարի համբավը արատավորելու համար»:

Աթամբաևի դեմ դատական հայց էին ներկայացրել խորհրդարանի նախկին խոսնակը, Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարն ու նախկին գլխավոր դատախազը, երբ նախկին նախագահը հեռուստաեթերում նրանց մեղադրել էր խոշոր կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ:

Աթամբաևի պաշտպանները հայտարարել են, թե կբողոքարկեն դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG