Մատչելիության հղումներ

Ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի զարմիկը Գերմանիայում ազատազրկման է դատապարտվել


Ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյով, արխիվ
Ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյով, արխիվ

Մյունխենի դատարանը 2 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտել ռուս հայտնի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի զարմիկին՝ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությանը մասնակցելու, Գերմանիայի անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու և ապօրինի զենք պահելու համար:

Ըստ մեղադրականի, Սերգեյ Կիսելյովը, ով բնակվում է Գերմանիայում և այդ երկրի քաղաքացիություն ունի, 2014-ին ռազմական պատրաստություն է անցել ռուսական ճամբարներից մեկում՝ «Դոնեցկի անջատականներին միանալու և տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու նպատակով»:

Կիսելյով կրտսերը դատարանում ընդունել է, որ մասնակցել է Դոնբասի մարտերին, միաժամանակ պնդել, թե որևէ մեկին չի սպանել:

Սերգեյ Կիսելյովի դեմ գերմանացի իրավապահները քրեական գործ էին հարուցել 2017 թվականին, հորեղբոր՝ Դմիտրի Կիսելյովի հարցազրույցից հետո, ով հրապարակավ պատմել էր՝ երբ և ինչ նպատակով է զարմիկը մեկնել Ուկրաինայի արևելյան շրջաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG