Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ստախոս է անվանում իր երկարամյա փաստաբանին


ԱՄՆ - Մայքլ Քոենը երդվում է Կոնգրեսի հանձնաժողովում ցուցմունքներ տալուց առաջ, Վաշինգտոն, 27-ը փետրվարի, 2019թ․
ԱՄՆ - Մայքլ Քոենը երդվում է Կոնգրեսի հանձնաժողովում ցուցմունքներ տալուց առաջ, Վաշինգտոն, 27-ը փետրվարի, 2019թ․

ԱՄՆ նախագահը ստախոս է անվանել իր երկարամյա փաստաբան Մայքլ Քոենին, ով երեկ Կոնգրեսում պնդել էր, թե 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել մրցակից Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի վրա կատարված հարձակման ու տեղեկատվական արտահոսքի մասին:

«Ես զղջում եմ, որ համագործակցել եմ Դոնալդ Թրամփի հետ՝ սեփական խղճիս ձայնը լսելու փոխարեն», - հայտարարել էր Քոենը՝ Թրամփին որակելով որպես ռասիստ, խաբեբա և ստախոս:

Հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Քոենը միաժամանակ նշել է՝ որևէ փաստ չունի, որը կապացուցեր, որ Թրամփը գաղտնի գործարքի է գնացել Ռուսաստանի հետ՝ իր հաղթանակը ապահովելու համար: ԱՄՆ նախագահը, ի պատասխան, հայտարարել է՝ Քոենը չի ստել միայն այդ հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG