Մատչելիության հղումներ

ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանեց Հայաստան


Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Հայաստան:

«Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատանը: Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան», - ասված է ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է այս տարվա սկզբին:

Մինչ նոր նշանակումը Թրեյսին Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսին փոխարինում է Ռիչարդ Միլսին, ով ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2014-2018 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG