Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Իրան


Լուսանկարը՝ վարրաչեպտի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարրաչեպտի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և կառավարական պատվիրակության հետ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Իրանի թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, ինչից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG