Ռուսաստանի ռազմական դատարանը պետական դավաճանության մեղադրանքով երկարատև ազատազրկման է դատապարտել Անվտանգության դաշնային ծառայության մի պաշտոնյայի և «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության մի փորձագետի, ըստ հաղորդումների՝ Միացյալ Նահանգների հետ կապված գործով։
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը երեկ փակ դատական նիստում Սերգեյ Միխայլովին և Ռուսլան Ստոյանովին դատապարտել է համապատասխանաբար 22 և 14 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա հետախուզական գործակալություններին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։ Միխայլովը զրկվել է նաև գնդապետի կոչումից և շքանշաններից: