Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ներկայացուցիչներին արգելվում է հետևել Ուկրաինայի ընտրություններին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ռուսաստանի ներկայացուցիչներին արգելվում է հետևել Ուկրաինայի ընտրություններին, համապատասխան օրենքը այսօր ստորագրել է նախագահ Պետրո Պորոշենկոն:

Փաստաթղթի համաձայն պաշտոնական դիտորդը չի կարող լինել մի պետության քաղաքացի, որը ուկրաինական խորհրդարանի կողմից ճանաչվել է որպես «պետություն-ագրեսոր» կամ «օկուպանտ պետություն»: Այդպիսի երկիր Ուկրաինան համարում է միայն Ռուսաստանը:

Մոսկվան այս որոշումը գնահատել է հակաժողովրդավարական և անթույլատրելի: Օրենքը քննադատել է նաև Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Կուրտ Վոլկերը, ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն ի պատասխան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ցանկացած քանակությամբ միջազգային դիտորդներ ցանկացած երկրից, սակայն ոչ Ռուսաստանից: Կլիմկինը առաջարկել է «փակել այդ թեմայի շուրջ քննարկումները»:

Առաջիկա նախագահական ընտրությունները Ուկրաինայում նախատեսված են մարտի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG