Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանությունը բռնություն է կիրառել «Մուսավաթ»-ի ակտիվիստների նկատմամբ


Ադրբեջան - Ոստիկանությունը ուժ է կիրառում «Մուսավաթ»-ի ակտիվիստի նկատմամբ, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանությունը ուժ է կիրառում «Մուսավաթ»-ի ակտիվիստի նկատմամբ, արխիվ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը բռնության է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընդդիմադիրների խումբը այսօր ցանկանում էր ծաղիկներ դնել Խոջալուի զոհերի շիրիմներին, սակայն ոստիկանությունը խոչընդոտել է նրանց՝ թույլ չտալով մոտենալ հուշարձանին:

«Թուրան»-ը նշում է, որ ոստիկանների և ընդդիմադիրների միջև առճակատումը շարունակվել է մոտ կես ժամ, որի ընթացքում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակտիվիստների նկատմամբ, նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել և շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG