Մատչելիության հղումներ

Բաշար Ասադն այցելում է Իրան


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ընդունում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, Թեհրան, 25-ը փետրվարի, 2019թ․
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ընդունում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, Թեհրան, 25-ը փետրվարի, 2019թ․

Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր՝ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին ժամանել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդումների՝ Ասադը շնորհակալություն է հայտնել դաշնակից Իրանին ցուցաբերած աջակցության համար: 2011 թվականի մարտից՝ սիրիական պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրերից, Թեհրանը շոշափելի աջակցություն է ցուցաբերել Դամասկոսին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ ռազմական:

Սիրիական հակամարտության ընթացքում սա Բաշար Ասադի երրորդ արտասահմանյան ուղևորությունն է, նախորդ երկուսը Ռուսաստան էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG