Մատչելիության հղումներ

Փետրվարի 27-28-ը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով


Հայաստանի տարածքում փետրվարի 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում փետրվարի մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG