Մատչելիության հղումներ

Հրդեհ Պրիվոլնոյեից դեպի Վրաստանի սահման տարածքում․ այրվել է 200 հա խոտածածկույթ, որից 35-ը՝ անտառ


Հրդեհ անտառում, արխիվ
Հրդեհ անտառում, արխիվ

Երեկ ժամը 18:14 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 10 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառա­ծածկ տարածք:

Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30, մարվել՝ 00:55, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ-ը:

Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա՝ անտառածածկ տարածքում, այդ թվում՝ ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 19 հրշեջ-փրկարարներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառնտե­սություն» մասնաճյուղի 7 աշխատակիցներ և Պրիվոլնոյե գյուղի 25 բնակիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG