Մատչելիության հղումներ

Մամեդյարով - Մնացականյան նոր հանդիպման կազմակերպումը օրակարգում է. Ադրբեջանի ԱԳՆ


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը:

«Վերջին տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը», - այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Հանդիպման հստակ վայրը և ժամկետները դեռ հստակեցված չեն», - նշել է Աբդուլաևան:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ, այժմ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG