Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Ասքար Մամինին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հրամանագիրը Նազարբաևը ստորագրել է այսօր կեսօրին:
Ղազախստանի նորանշանակ վարչապետը 53 տարեկան է, 2016 թվականից զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:
Նազարբաևը Ղազախստանի կառավարությունը ցրեց նախորդ շաբաթավերջին` անարդյունավետ աշխատանքի և պետական միջոցների ոչ նպատակային ծախսման համար: