Մատչելիության հղումներ

Թմրանյութերի ազատ վաճառքի, օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել. Թորոսյան


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը», ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով. - «Իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա»։

«Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը», - գրել է նախարարը։

Թորոսյանը նաև նշել է, որ թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել։

«Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը», - գրել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG