Մատչելիության հղումներ

«Բրեքզիթ»-ի հարցով քվեարկությունը կկայանա առաջիկա շաբաթներին. Թերեզա Մեյ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի հարցով քվեարկությունը կկայանա մինչև մարտի 12-ը։ Այդ մասին կիրակի երեկոյան Կահիրեում մեկնարկած «ԵՄ-Արաբական պետությունների լիգա» առաջինգագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ն լքելու առթիվ նոր ծրագիրը բրիտանացի պատգամավորներին կներկայացվի առաջիկա շաբաթներին` եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցությունների ավարտին: ԵՄ ղեկավարների ետ Կահիրեում կայացած բանակցությունները Թերեզա Մեյը դրականէ գնահատել:

«Ես արդեն նշել եմ, որ մենք կառուցողական բանակցություններ ենք ունեցել ԵՄ հետ: Մենք նախատեսել ենք, որ «Բրեքզիթ»-ի հարցով քվեարկությունը կկայանա մինչև մարտի 12-ը: Կարծում եմ մենք ի վիճակի ենք այնպես անել, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքի արդեն իսկ վավերացված համաձայնագրով», - նշում էր Թերեզա Մեյը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG