Չինական արտադրության ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվում է։ Այդ մասին անցած գիշեր Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նման որոշման պատճառը «Չինաստանի հետ կայացած խիստ արդյունավետ բանակցություններն էին»:
Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ:
Նախապես ենթադրվում էր, որ ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի կբարձրացվեն արդեն մարտի 1-ից: