Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Այսօր օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կընդունի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտոնական կայքէջում։

Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվա է ժամանում եռօրյա աշխատանքային այցով։

Փետրվարի 27-ին նախատեսված է Միրզոյանի ելույթը Դաշնության խորհրդում։ Լինելու են նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդունելություն է կազմակերպելու ի պատիվ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի։

Սա նորընտիր Ազգային ժողովի ղեկավարի առաջին այցն է արտերկիր։ Այցից այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ Միրզոյանը Մոսկվա է մեկնում Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարի հրավերով։

Միրզոյանի ղեկավարած պատվիրակության կազմում են Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Լիլիթ Մակունցը, Արման Աբովյանը և Անուշ Բեգոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG