Մատչելիության հղումներ

Մոլդովայում ընտրությունների նախնական արդյունքներով, հաղթում է Սոցիալիստական կուսակցությունը


Խորհրդարանական ընտրություններ Մոլդովայում, 24-ը փետրվարի, 2019թ.
Խորհրդարանական ընտրություններ Մոլդովայում, 24-ը փետրվարի, 2019թ.

Մոլդովայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, քվեաթերթիկների ավելի քան 97 տոկոսի հաշվարկի արդյունքում Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթում է իշխող Դեմոկրատական կուսակցությանը։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր վաղ առավոտյան հայտարարել է, որ նախնական արդյունքներով, Սոցիալիստական կուսակցությունը ստացել է ձայների 31,7 տոկոսը, եվրոպամետ ACUM դաշինքը՝ 25,5 տոկոսը, իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,3 տոկոսը։

Այս ընտրությունները կարող են որոշել, թե երկիրն ինչ ուղղությամբ կշարժվի՝ ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Եվրոպայի՞, թե՞՝ Մոսկվայի հետ։

Սոցիալիստական կուսակցությունը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Մոսկվայի հետ, իսկ դեմոկրատները կոչ են անում հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG