Մատչելիության հղումներ

«Կանաչ գիրք»-ը՝ «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ


Ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլին ստանում է մրցանակը, 24 փետրվարի, 2019թ.

Լոս Անջելեսում քիչ առաջ ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը ժապավենը: Այն կատակերգական, կենսագրական դրամա է՝ հայտնի ջազ դաշնակահարի և վարորդի ճամփորդության ու ընկերության մասին:

Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:

«Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը: Սա 37-ամյա կինոաստղի առաջին «Օսկար»-ն էր: Ընդհանուր առմամբ «Բոհեմյան Ռապսոդիա»-ն արժանացավ ամենաշատ՝ չորս արձանիկի:

«Ֆավորիտը» ֆիլմում Մեծ Բրիտանիայի թագուհի Աննայի դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Օլիվիա Քոլմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG