Մատչելիության հղումներ

«Մարդկային ստեղծարար աշխատանքը հավասարազոր գործոն է տնտեսությունը զարգացնելու համար». Վարազդատ Կարապետյան


«Հիմա ամեն մեկս պետք է հստակ գիտակցենք մեր դերը և մեր դերն առաջ տանելով հասնենք մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա համոզմամբ, պետք է հասնել մարդկանց վերաբերմունքի փոփոխությանը, վերաբերմունք՝ դեպի իրենց կյանքը, դեպի իրենց գոյությունը։

«Իրականում, երբ որ նայում ենք մեր գործընկերներին և նայում ենք, թե ինչով են իրենք զբաղված, տպավորություն կարող է ստեղծվել, որ մենք երկու տարբեր իրականությունների հետ գործ ունենք. մի խումբը մարդիկ նպատակ ունեն ինչ-որ գործ անելու և այդ գործի միջոցով արդյունք ցույց տալ, մյուս խումբը նայում է, թե էդ մարդիկ ինչ են անում։ Էս մոտեցումը չեմ կիսում ես, որովհետև մենք բոլորս մեկ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ ենք, այդ առումով նաև ընդդիմադիր կուսակցություններն են իշխանության ներկայացուցիչ՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչը, և լրիվս այդ մի նավի մեջ նստած ենք իրականում, հիմա բոլորս պետք է հստակ գիտակցենք ամեն մեկս մեր դերը և մեր դերն առաջ տանելով հասնենք մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ Ես կարծում եմ, որ հիմա էական չէ, թե ով, որ կուսակցությունից է՝ ընդդիմադիր են, իշխանական են։ Մենք հնարավոր է այս տարվա ընթացքում ապշեցուցիչ թվերի չհասնենք, բայց մենք պետք է հասնենք մարդկանց վերաբերմունքի փոփոխությանը, վերաբերմունք՝ դեպի իրենց կյանքը, դեպի իրենց գոյությունը, և դա պետք է անենք մեր օրինակով, մեր ամենօրյա աշխատանքով, պետք է ցույց տանք, որ մենք սովորում ենք և աշխատում ենք, որ մենք հնարավոր է նաև սխալվենք, բայց մենք ամեն օր աշխատում ենք, որ ավելի լավը լինի, մեր երկիրն ավելի լավը դառնա», - ասաց Կարապետյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ մարդկային ստեղծարար աշխատանքն առնվազն հավասարազոր գործոն է տնտեսությունը զարգացնելու համար։

«Վերջին հաշվով, եթե մենք խոսում ենք հեղափոխությունից, դա նշանակում է, որ մարդկային ստեղծարար աշխատանքն առնվազն հավասարազոր գործոն է տնտեսությունը զարգացնելու համար, և պետք չի անընդհատ գնալ կապիտալի տեղը ցույց տալ, փողի տեղը ցույց տալ, կամ ման գալ, թե որտեղից փող գտնենք, որ մեր երկիրը զարգանա։ Մեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ճյուղի մեջ յուրաքանչյուր աշխատող տարեկան ստեղծում է 50 հազար դոլարի արդյունք։ Սա է արտադրողականությունը, էս ճյուղով մենք աշխարհի հետ կարողանում ենք մրցել արդեն, և այս ճյուղն իր արտադրությամբ ստեղծած արդյունքով մոտենում է մեր Համախառն ներքին արդյունքի տասը տոկոսին։ Այսինքն՝ մեր խնդիրը ստեղծարար միջավայր ապահովելն է մարդանց համար», - ասաց Կարապետյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG