Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աշխատանք փնտրող միգրանտների թիվը, վերջին հինգ տարիների համեմատ, 2018-ին ամենացածրն է եղել․ վիճակագրություն


Տեսարան Մոսկվայից
Տեսարան Մոսկվայից

Ռուսաստանում աշխատանք փնտրող միգրանտների թիվը 2018-ին հասել է վերջին հինգ տարիների մեջ ամենացածր ցուցանիշին, վկայում են Ռուսաստանի վիճակագրական վարչության նոր հրապարակած տվյալները:

Ըստ այդմ, անցած տարի Ռուսաստան է տեղափոխվել 565 հազար մարդ, 440 հազարն էլ՝ հեռացել, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար:

Հեռացողների շարքում հաշվառվում եմ ոչ միայն ռուսական անձնագիր ունեցողներն, այլև` Ռուսաստանում ապրող միգրանտները:

Փորձագետները պնդում են, որ միգրացիոն հոսքերի այս փոփոխության պատճառը տնտեսական խնդիրներն են և Ղրիմի բռնակցումից հետո Արևմուտքի սահմանած պատժամիջոցները:

«Ռուսաստանը հետզհետե կորցնում է իր գրավչությունը»,֊ РБК֊ի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գիտաշխատող Օլգա Չուդինովսկիխը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG