Մատչելիության հղումներ

Նեմցովի հիշատակին այսօր Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի երթեր են


Բողոքի երթ Մոսկվայում, 24 փետրվարի, 2019թ․
Բողոքի երթ Մոսկվայում, 24 փետրվարի, 2019թ․

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում այսօր բողոքի երթեր են` չորս տարի առաջ սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի հիշատակին:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայում երթին մասնակցել է ավելի քան տասը հազար մարդ:

Նախագահ Պուտինի կոշտ քննադատը սպանվել էր 2015 թվականի փետրվարի 27-ին` Կրեմլից քիչ հեռու:

Սպանությունն իրականացնելու մեջ մեղավոր են ճանաչվել Չեչնիայի հինգ բնակիչներ, դատարանը նրանց դատապարտել է 11-ից 20 տարվա ազատազրկման: Պատվիրատուն, սակայն, մինչ օրս հայտնի չէ:

Նեմցովի հարազատները, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարել են, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որ իրական մեղավորները չկանգնեն դատարանի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG