Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում խմբագրի ազատազրկման կապակցությամբ


ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիր, արխիվ
ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիր, արխիվ

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկելու՝ դատարանի որոշման կապակցությամբ:

Նախօրեին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հաջիբեյլիին 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել՝ իշխանության դեմ հրապարակային կոչերի, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով: Մեղադրականի մեջ նշվել էր, թե կայքը սուտ և ապօրինի տեղեկատվություն է տարածել Գյանջայի քաղաքապետի դեմ անցած տարի իրականացված մահափորձի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների վերաբերյալ:

«Լրատվամիջոցների աշխատակիցները չպետք է հետապնդվեն իրենց աշխատանքի համար», - հայտարարել է ԵԱՀԿ հանձնակատարը՝ կոչ անելով իշխանություններին վերանայել որոշումն ու չխոչընդոտել լրագրողին աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG