Մատչելիության հղումներ

Շիրակի Պետհամալսարանի ռեկտորի մրցույթին չորս հայտ է ներկայացվել


Շիրակի Պետհամալսարանի շենքը Գյումրիում, արխիվ

Շիրակի Պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին չորս թեկնածու է հայտ ներկայացրել։ Մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել ՇՊՀ դասախոսներ Նազելի Ավետիսյանն ու Մանուշակ Կարապետյանը, ինչպես նաև այլ բուհերում դասավանդող Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը։ Նրանց հայտերն այսօր հանձնվել են ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին:

Թե այս չորս հավակնորդներից ովքեր կմասնակցեն մարտի 2-ին անցկացվելիք մրցույթին, պարզ կդառնա հենց այդ օրը. հոգաբարձուների խորհուրդն ուսումնասիրելու է ներկայացված փաստաթղթերը, և պահանջներին չհամապատասխանելու դեպքում թեկնածուն չի կարողանա մասնակցել մրցույթին:

ՇՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը անցած տարի հրաժարական տվեց բողոքի ակցիաներից հետո։ Բուհի մի շարք դասախոսներ ու ուսանողներ նրան մեղադրում էին ապօրինությունների ու կոռուպցիայի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG