Մատչելիության հղումներ

Յանուկովիչի փաստաբանները բողոքարկել են Կիևի դատարանի վճիռը


Ռուսաստան - Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 6-ը փետրվարի, 2019թ․

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փաստաբանները բողոքարկել են Կիևի դատարանի որոշումը, որով պաշտոնանկ արված առաջնորդը մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության համար և հեռակա կարգով դատապարտվել 13 տարվա ազատազրկման:

Շուրջ երկու տարվա քննությունից հետո դատարանը փաստել էր, որ նախկին նախագահը Ռուսաստանին խնդրել էր զորք ուղարկել Ուկրաինա, երբ հազարավոր մարդիկ Մայդանում ցույցի էին դուրս եկել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու նրա որոշման դեմ:

Փաստաբանների խոսքով՝ Յանուկովիչը պնդում է, որ անմեղ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման:

2014 թվականի արյունալի այդ իրադարձություններից հետո Յանուկովիչը՝ Մոսկվայի օգնությամբ, հեռացել էր երկրից և ապաստան ստացել Ռուսաստանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG