Մատչելիության հղումներ

Թրամփ․ ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի Քելի Քրաֆթը


Կանադայում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթ, արխիվ
Կանադայում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթ, արխիվ

Կանադայում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը կնշանակվի ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Սենատի հավանությունը ստանալուց հետո Քրաֆթը կփոխարինի Նիկի Հեյլիին, ով պաշտոնը թողել է անցած տարեվերջին:

Կանադայում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում Քրաֆթը մասնակցել և աջակցել է բանակցություններին, որոնց արդյունքում Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան նոր պայմանագիր ստորագրեցին Հյուսիսային Ամերիկայում ազատ առևտրի գոտու վերաբերյալ: Ավելի վաղ՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք էլ նա աշխատել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում:

Քելի Քրաֆթի նոր նշանակումը աջակցություն է ստացել պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG