Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները իրենց մշակած հայեցակարգն ուղարկել են Կառավարություն


Վեց հասարարական կազմակերպություններ «Հայաստանի վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումներ» վերնագրով հայեցակարգ են հրապարակել, այն ուղարկել Կառավարություն և Ազգային ժողով:

66 էջից բաղկացած փաստաթղթում ներկայացված են մի շարք ոլորտներում առկա խնդիրների քաղհասարկության ընկալումը և դրանց լուծման ճանապարհային քարտեզը:

Հայեցակարգը հեղինակած խմբի ներկայացուցիչ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարևոր կետ է համարում նախկին իշխանություններին տրվող գնահատականը․ - «Պատկերացրել ենք այսպես, որ եթե Ազգային ժողովը գնահատում է, որ մինչև այս հեղափոխությունը մենք ունեցել ենք պետության զավթման ռեժիմ, երբ զավթվել է ընտրական համակարգը, քաղաքական ոլորտը, տնտեսական ոլորտը և էլի մի շարք ոլորտներ, այդ ամբողջը զավթվել է հանցագործ կերպով և կառավարվել է Բաղրամյան 26-ից: Եթե այդպես է գնահատում Ազգային ժողովը, կամ նման կասկած ունի․․․ նույնիսկ եթե չի էլ գնահատում, բայց հանրությունից նման ձայներ հնչել են և հնչում են, ի վերջո հեղափոխությունը ինչի՞ դեմ էր կամ ինչի՞ համար էր․․․ Պատկերացնում ենք, որ լավ կլինի Ազգային ժողովը հրավիրի հանրային քննարկումներ կամ հանրային լսումներ այս հարցի շուրջ: Գուցե մենք սխալվում ենք, գուցե մարդիկ կգան և կբացատրեն, որ, գիտեք, դրանք օբյեկտիվ դժվարություններ էին՝ ընտրություն կեղծելը, Մարտի 1-ը, մարդ գնդակահարելը և այլն, դրանք չէին կարող չլինել․․․ Անհեթեթ բան եմ ասում, բայց դե․․․ մարդիկ գան, իրենց կարծիքները հայտնեն, քննարկեն, վիճեն, բանավիճեն, վերջում Ազգային ժողովը քաղաքական եզրակացության գա»:

Հստակ առաջարկներ են հնչեցվում անցումային արդարադատության վերաբերյալ: Կան նաև կառուցվածքային առաջարկներ: Մասնավորապես ԱԱԾ-ն պետք է զբաղվի բացառապես հետախուզությամբ և հակահետախուզությամբ և իր մնացյալ բլոոր լիազորությունները այդ թվում նախաքննական պետք է փոխանցի այլ գերատեսչությունների:

Հայեցակարգի հեղինակներից «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարևոր է համարում նաև ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելու առաջարկը․ - «Այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ անել, որ ժողովրդավարության նահանջ այլևս Հայաստանում չլինի: Այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ անել, որ կոռուպցիայի մասով նահանջ այլևս Հայաստանում չլինի, որ Հայաստանում այլևս կոռուպցիոներները չկարողանան գրավել իշխանությունը: Ոորվհետև տասնամյակներ շարունակ կոռուպցիոներների մի խումբ գրավել էր իշխանությունը Հայաստանում»:

Քաղհասարակության ներկաայցուցիչները առաջարկում են ձևավորել աշխատանքային խմբեր, որտեղ ներառված կլինեն գործադիր, օրենսդիր իշխանությունների և քաղհասարակության ներակայացուցիչներ:

Շոշափելի արձագանք իշխանություններից դեռևս չկա:

Կառավարության ծրագրում իրենց ճանապարահային քարտեզի արտացոլանքը առանձնապես չեն տեսել, հույս ունեն, որ առաջարկները բարեփոխումների ոլորտային ծրագրերում տեղ կգտնեն

«Շատ ընդհանուր մտքեր են գրված Կառավարության ծրագրի մեջ, և մեթոդաբանական իմաստով չեմ կարող ասել, թե որքանով է հիմնավոր Կառավարության ծրագրի այդ ձևաչափը, որով այն գրվել է: Գուցե թե կրթության վերաբերյալ այն խնդիրները, այն նպատակները, որոնք սահմանվել են, դրանք իրականացնելու համար, երբ որ հայեցակարգ մշակելու ժամանակը գա, գուցե այդ ժամանակ նոր մեր հայեցակարգին առարկայական ուշադրություն կդարձվի և կհրավիրվի համագործակցություն: Կոռուպցիայի դեմ պայքարի մասով գուցե համանման մոդել․․․ Գուցե ընդհանրապես Կառավարությունը և Ազգային ժողովը կորոշեն, որ ստացանք, տեսանք, ի գիտություն, շնորհակալություն, ցտեսություն: Պետք լինի, կզանգենք», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Կառավարությունում «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի, Բաց հասարակության հիմնադրամների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի,
Իրազեկ քաղաքացիների միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությանը դրական են վերաբերվում:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշում են պատրաստ են համագործակցության և քննարկումների: Պարզապես պետք է հասկանալ , թե հայեցակարգում ներկայացված հարցերը որքանով են համադրելի կառավարության առաջնահերթությունների հետ․ - «Քաղաքական պրոցեսը ունի իր տրամաբանությունը: Քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցել է ընտրություններին, ընտրողներին ներկայացրել է իր հայեցակարգը, իր մոտեցումները, ամենակարևորը՝ իր տեսլականը ապագա զարգացման վերաբերյալ, և հենց էդ տեսլականի վրա է կառուցված այն ծրագիրը, որը ներկայացվել է Ազգային ժողով: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նման հայտ հասարակության առջև չեն ներկայացրել, իրենք չեն դիմել ժողովրդին՝ հավանություն ստանալու իրենց մոտեցումների վերաբերյալ: Իրենցը օժանդակ է, և մենք բարձր ենք գնահատում այդ օժանդակությունը, որ իրենք անում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG