Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն պատժում է «Չելսիին»


«Չելսի» ակումբի սեփականատեր,ռուսաստանցի մեծահարոստ Ռոման Աբրամովիչը, Լոնդոն, արխիվ:
«Չելսի» ակումբի սեփականատեր,ռուսաստանցի մեծահարոստ Ռոման Աբրամովիչը, Լոնդոն, արխիվ:

ՖԻՖԱ-ն 600 հազար շվեյցարական ֆրանկի տուգանք է սահմանել Լոնդոնի «Չելսի» ակումբի նկատմամբ: Այդ գումարը հավասար է մոտ 600 հազար դոլարի:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելել է առաջիկա երկու «տրանսֆերային պատուհանների» ընթացքում պայմանագրեր կնքել նոր մարզիկների հետ:

Ըստ ՖԻՖԱ-ի, «Չելսին» խախտել է ֆուտբոլիստների և, մասնավորապես, 29 անչափահաս մարզիկների հետ պայմանագրերի կնքումը կարգավորող կանոնները:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն 510 հազար շվեյցարական ֆրանկի տուգանք է սահմանել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ և կես տարի ժամանակ է տրամադրել միջազգային տրանսֆերտների, այդ թվում անչափահաս մարզիկների հետ պայմանագրերի կարգը հստակեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG