Մատչելիության հղումներ

Էկվադորում տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ


Equador -- A Kioto street after the earthquake. 22Feb., 2019
Equador -- A Kioto street after the earthquake. 22Feb., 2019

Այսօր առավոտյան Էկվադորում տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ: Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական կենտրոնի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումների հզորությունը 7,5 մագնիտուդ էր:

Երկրաշարժի էպիկենտրոնը Մորոնա Սանտյագո նահանգի Պալորա ավանից 115 կիլոմետր հեռավորության վրա էր՝ Պերուի հետ սահմանի մոտակայքում:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էկվադորի մայրաքաղաք Կիոտոյում: Իշխանությունների փոխանցմամբ, նախնական տվյալները վկայում են, որ երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ չկան:

2016 թվականի ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվել էին հարյուրավոր տներ և զոհվել ավելի քան 700 մարդ: Երկրաշարժի հասցրած վնասը կազմել էր ավելի քան 3 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG