Մատչելիության հղումներ

Աղվերանի լեռներում ձյան տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է


ՀՀ ՊՆ ուղղաթիռ, արխիվ

Աղվերանի լեռներում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ նրա մահը ժամը 15:40 Պաշտպանության նախարարության ուղղաթիռում արձանագրել է բուժանձնակազմը:

ԱԻՆ-ը ավելի վաղ հաղորդել էր՝ այսօր ժամը 11:05 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնացներ՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել Պաշտպանության նախարարության ուղղաթիռը:

Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG