Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կասեցրել է Հնդկաստանի բոլոր հայտերը՝ կապված մարզական հետագա միջոցառումների անցկացման հետ, և կոչ է արել միջազգային սպորտային մեկուսացման ենթարկել այդ երկիրը, երբ երկու պակիստանցիների մերժել են վիզա տրամադրել Նյու Դելիում մրցումների մասնակցելու համար:
Հնդկաստանը Պակիստանին է մեղադրում փետրվարի 14-ին Քաշմիր նահանգում տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով չորս տասնյակից ավելի զինծառայող է զոհվել և որի պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում տեղակայված «Ջաիշ է-Մոհամադ» զինյալ խմբավորումը: Պաշտոնական Իսլամաբադը, սակայն, հերքում է իր ներգրավվածությունը այդ հարձակման մեջ: