Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ը՝ Եվրոպայի լիգայի վճռական փուլում


Բելառուս - Դրվագ ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումից, Բորիսով, 14-ը փետրվարի, 2019թ․
Բելառուս - Դրվագ ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումից, Բորիսով, 14-ը փետրվարի, 2019թ․

Լոնդոնի «Արսենալ» ակումբը անցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի վճռական փուլ՝ երեկ երեկոյան սեփական հարկի տակ 3:0 խոշոր հաշվով առավելության հասնելով Բորիսովի ԲԱՏԷ թիմի նկատմամբ: 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը Բելառուսում ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Պատասխան հանդիպմանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և լավ խաղով աչքի ընկավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով անցած տարեվերջին վնասվածք էր ստացել և նոր է վերադարձել խաղադաշտ:

Հաշիվը բացվեց 4-րդ րոպեին, երբ Զախար Վոլկովը գրավեց սեփական դարպասը, 39-րդ րոպեին Շկոդրան Մուսթաֆին երկրորդ գնդակը անցկացրեց բելառուսցիների դարպասը, երրորդ և վերջին գոլի հեղինակը դարձավ Սոկրատիս Պապաստաթոպուլոսը՝ 60-րդ րոպեին:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև իսպանական «Սևիլիա», «Վալենսիա» և «Վիլյառեալ», անգլիական «Չելսի», իտալական «Նապոլի» և «Ինտեր», ռուսաստանյան «Զենիթ» և «Կրասնոդար», գերմանական «Ֆրանկֆուրտ», ավստրիական «Զալցբուրգ», խորվաթական «Դինամո» (Զագրեբ), ուկրաինական «Դինամո» (Կիև), չեխական «Սլավիա», պորտուգալական «Բենֆիկա» և ֆրանսիական «Ռեն» ակումբները: Զույգերը կորոշվեն այսօր անցկացվելիք վիճակահանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG