Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայից զորքերը դուրս բերելուց հետո այնտեղ թողնել 200 խաղաղապահների


Սիրիա - Ամերիկացի զինծառայողները Մանբիջում, նոյեմբեր, 2018թ․
Սիրիա - Ամերիկացի զինծառայողները Մանբիջում, նոյեմբեր, 2018թ․

Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայից իր զորքերի դուրսբերումից հետո առնվազն ժամանակավորապես այդ երկրում թողնել 200-հոգանոց խաղաղապահ զորախումբ:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. - «Որոշ ժամանակով Սիրիայում մոտ 200-հոգանոց խաղաղապահ խումբ կմնա»:

Նախագահ Դոնալդ Թրամփը անցած տարվա դեկտեմբերին անակնկալի բերեց ԱՄՆ օրենսդիրներին և միջազգային դաշնակիցներին՝ հայտարարելով, որ մտադիր է դուրս բերել շուրջ 2-հազարանոց ամերիկյան զորքը Սիրիայից, քանի որ, նրա պնդմամբ, «Իսլամական պետության» զինյալները պարտություն են կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG