Մատչելիության հղումներ

Burberry-ն ներողություն է խնդրում իր հավաքածուում տեղ գտած հագուստի համար


Burberry բրիտանական նորաձևության տունը ստիպված է եղել ներողություն խնդրել իր վերջին հավաքածուի մեջ տեղ գտած հագուստի համար, որին մաս կազմող պարանները հիշեցրել են կախաղանի պարան:

Լոնդոնյան նորաձևության շաբաթվա շրջանակում ցուցադրված այդ սվիտերի դետալներում քննադատները ինքնասպանության ակնկարկ կամ ինքնադատաստանի ենթատեքստ են նկատել: «Ինքնասպանությունը նորաձև չէ», - արձագանքել են ընդդիմախոսները՝ ստիպելով առաջատար ապրանքանիշին ներողություն խնդրել:

Վերջին շրջանում հագուստի մի շարք արտադրողներ նույնպես սկանդալների կենտրոնում են հայտնվել՝ հաճախ ստիպված լինելով խանութներից ետ կանչել ապրանքները: Gucci-ն շաբաթներ առաջ քննադատության թիրախ էր դարձել հագուստներից մեկի վրա «բլեքֆեյս»՝ աֆրոամերիկացու դեմք պատկերելու համար: Prada-ին ռասիզմի մեջ են մեղադրել աքսեսուարների վերջին հավաքածուի պատճառով: Dolce & Gabbana-ին էլ Չինաստանից են ստիպել ներողություն խնդրել գովազդային տեսահոլովակի պատճառով, որում չինացի մոդելը չինական փայտիկներով անփութորեն փորձում է պիցցա ուտել։ Այս սկանդալից հետո չինացիները զանգվածաբար սկսեցին վերադարձնել Dolce & Gabbana-ի ապրանքները, տասնյակ չինացի աստղեր հրապարակային հայտարարեցին ապրանքանիշից հրաժարվելու մասին: Աշխարհի ամենամեծ շուկաներից համարվող Չինաստանում համատարած սկսեցին բոյկոտել իտալական առաջատար բրենդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG