Մատչելիության հղումներ

Համաժողով Վատիկանում՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին


Վատիկան - Եպիսկոպոսները ժամանում են համաժողովին, 21-ը փետրվարի, 2019թ․
Վատիկան - Եպիսկոպոսները ժամանում են համաժողովին, 21-ը փետրվարի, 2019թ․

Վատիկանում մեկնարկել է ազգային եպիսկոպոսների մասնակցությամբ համաժողովը՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին:

Համաժողովի բացմանը ելույթ ունենալով՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է երկխոսության անհրաժեշտության մասին: «Եկեղեցին պետք է լսի զոհերին», - ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Ավելի վաղ Վատիկանի առաջնորդը առաջին անգամ հրապարակավ խոստովանել է հոգևորականների և եպիսկոպոսների կողմից միանձնուհիների նկատմամբ սեռական բռնությունների փաստերը: Ֆրանցիսկոսը նշել է, որ եկեղեցին չի կարող հերքել նման դեպքերը, և եկեղեցական ղեկավարությունը բավարար կամք ունի ավելի վճռական քայլեր ձեռնարկելու համար:

Հունվարի վերջին մեծ աղմուկ էր բարձրացրել ավստրիացի հոգևորական Գերման Գեյսլերի հրաժարականը, ով ագրեսիվ ոտնձգություններ էր իրականացրել գերմանացի միանձնուհիներից մեկի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG