Մատչելիության հղումներ

Մյուլերի հետաքննության ավարտի մասին կարող է հայտարարվել եկող շաբաթ


ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բար, արխիվ
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բար, արխիվ

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հաջորդ շաբաթ կարող է հայտարարել ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով հետաքննության ավարտի մասին, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը: Լրատվամիջոցի տվյալներով՝ այնուհետև գլխավոր դատախազը Կոնգրեսում կներկայացնի հետաքննության մասին գաղտնի զեկույցը:

CNN-ը նշում է, որ զեկույցի ներկայացման ժամկետները կարող են փոխվել Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահների՝ փետրվարի 27-28-ը Վիետնամում նախատեսված հանդիպման պատճառով:

2017 թվականի օգոստոսից ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գլխավորած քննչական խումբը փորձում է պարզել, թե Թրամփի նախընտրական շտաբի և Կրեմլի միջև եղե՞լ են արդյոք դավադրություններ` Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը խարխլելու նպատակով:

Մոսկվան կտրականապես հերքում է իր միջամտությունը ամերիկյան կամ այլ երկրների ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG