Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին Մերկելին խնդրել է ազդել Ռուսաստանի վրա


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, Բեռլին, 20-ը փետրվարի, 2019թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, Բեռլին, 20-ը փետրվարի, 2019թ․

«Եկել է ժամանակը ավելին պահանջելու մեր գործընկերներից, որպեսզի օգտագործեն իրենց լծակները և ազդեցություն գործեն Ռուսաստանի վրա», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

Բեռլին պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի նորընտիր նախագահը նախօրեին հանդիպում է ունեցել գերմանացի պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, ապա՝ կանցլեր Մերկելի հետ:

Վերջինիս հետ, Զուրաբիշվիլիի փոխանցմամբ, քննարկել են նաև «Վրաստանի օկուպացված տարածքներում ռուսաստանյան քաղաքականությունը»: «Ես Մերկելին ասել եմ, որ մենք կախված ենք մեր ընկերներից, որոնք մեզ աջակցում են, որ նրանք իրենք Ռուսաստանի վրա ազդեցություն գործեն, որպեսզի Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը», - նաև հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG