Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին երկրի արևելք խաղաղապահ առաքելություն ուղարկելու տարբերակներ առաջարկել և հավելել է, որ դա «վճռորոշ գործոն» կլինի հակամարտության հանգուցալուծման հարցում։
Պորոշենկոն երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի մանդատի ներքո բազմազգ խաղաղապահ առաքելությունը, որը պետք է ունենա հստակ նպատակ՝ վերջ տալ ռուսական ագրեսիային և վերականգնել Ուկրաինայի ինքնիշխանությունը:
Ռուսաստանը 2014 թվականի մարտին բռնակցել է Ղրիմը և աջակցում է Դոնեցկի ու Լուգանսկի զինված անջատողականներին։ Ուկրաինայում հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել։