Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու մտադրության մասին:
77-ամյա Սանդերսը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար կպայքարի որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Նա հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ կշարունակի դեմ հանդես գալ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնություններին եւ գաղափարներին:
Ձախակողմյան հայացքներով հայտնի սենատորը 2016 թվականին առաջադրել էր իր թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար, սակայն Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ժամանակ պարտվել էր Հիլարի Քլինթոնին: