Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է Ժողճակատի հերթական ներկայացուցիչը


Ադրբեջան - Ժողճակատի հունվարի 20-ի հանրահավաքը Բաքվում
Ադրբեջան - Ժողճակատի հունվարի 20-ի հանրահավաքը Բաքվում

Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության հերթական ներկայացուցիչը: «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ռովշան Գուլիևը ձերբակալվել է երեկ՝ իր բնակարանում անցկացված խուզարկություններից հետո, որոնց արդյունքում նաև առգրավվել է նրա համակարգիչը:

Ընդդիմադիր ակտիվիստը, ընտանիքի անդամների վկայությամբ, պահվում է կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչությունում:

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող «Դեմոկրատական կուսակցությունների ազգային խորհուրդը» փետրվարի 23-ին Բաքվում հերթական բողոքի ցույցը կանցկացնի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, որոնց թիվը, անկախ աղբյուրների գնահատականներով, ավելի քան 130 է: Ալիևի վարչակազմը հերքում է պնդումները, թե տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ճաղերի ետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG